Ռուսաստանը շուտով կսկսի լողացող ատոմակայանների զանգվածային արտադրությունը։ «Ես նաև կավելացնեմ, որ մենք մշակում ենք ինչպես փոքր ցամաքային, այնպես էլ լողացող ԱԷԿ-ների նախագծեր։ «Ռոսատոմի» ղեկավարը հենց նոր մեզ ասաց այս մասին։ Մենք շատ շուտով կսկսենք դրանց զանգվածային արտադրությունը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համաշխահային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում։               
 

Կենսական ռեսուրսներին տիրանալու գոյապայքարում մարդկության առաջ դրվում են որակապես նոր բնույթի բազմաթիվ խնդիրներ

Կենսական ռեսուրսներին տիրանալու գոյապայքարում մարդկության առաջ դրվում են որակապես նոր բնույթի բազմաթիվ խնդիրներ
27.01.2025 | 11:15

Առաջադիմող կյանքի կարիքների համար անհրաժեշտ ռեսուրսներին տիրանալու նպատակով մղվող գոյապայքարում և աշխարհի մասշտաբով մեկ շնչին ընկնող ռեսուրսների քանակության սիստեմատիկ նվազման փաստը հաշվի առնելով՝ մարդկության առաջ դրվում են որակապես նոր բնույթի բազմաթիվ խնդիրներ։

Այդ խնդիրները կապված են աշխարհի ուժային պատկերում կատարվող փոփոխությունների և դրանցով պայմանավորված այնպիսի հիմնարար բնույթի հասկացությունների նոր մեկնաբանությունների անհրաժեշտության հետ, ինպիսիք են ազատությունը, դեմոկրատիան, իշխանությունների բաժանման վրա հիմնված պետական կարգը, մարդկանց մենթալիտետն ու նրանց պասիոնարության չափը և այլն։

Այդ և ուրիշ շատ հասկացությունների նոր մեկնաբանումների և դրանց նոր իմաստ տալու անհրաժեշտությունը անմիջականորեն կապված է այն հանգամանքի հետ, որ գլոբալ բնույթի գոյապայքարում հաջողության հասնելու համար առաջին հերթին պետք է ունենալ համապատասխան հզորություն և այդ հզորությունը ժամանակի մեջ պատշաճ մակարդակի վրա պահելու համար անհրաժեշտ նյութական ու ոչ նյութական բազմատեսակ ռեսուրսներ։

Տարբեր երկրների ու դրանց բազմաբնույթ միությունների աշխարհաքաղաքական հզորությունն էլ, լինելով շատ բարդ հասկացություն, պարզ հաշվարկային մեթոդներով հնարավոր չէ որոշել դրանց ադեկվատության չափը։

Դրա համար պահանջվում են գիտական մեթոդներով որոշվող գնահատականներ, որոնք էլ, իրենց հերթին, կապված են մարդկային հասարակության կյանքը բնութագրող բազմաթիվ հիմնարար բնույթի հասկացություններին տրվող մեկնաբանությունների ու իմաստների հետ։

Իսկ վերջիններս էլ հենվում են մարդկային հասարակության տարբեր հատվածներում իշխող մտածելակերպի ու գաղափարախոսությունների վրա, որի հետևանքով նույն հասարակական երևույթը հակամարտ կողմերից կարող է ստանալ սկզբունքորեն իրարից տարբեր գնահատականներ։

Օրինակ, Արևմուտքն Արևելքին ասում է, որ դուք սկզբունքորեն թույլ եք, քանի որ ձեզ մոտ դեմոկրատիա չկա, որին էլ Արևելքը պատասխանում է, որ, ընդհակառակը, իրենք շատ ավելի հզոր են, քանի որ իրենց մոտ կա միանձնյա կառավարման և մարդկանց իրավունքների ավելի ռացիոնալ համադրում։

Արևելքն էլ Արևմուտքին ասում է, որ ձեզ մոտ վաղուց արդեն դասական դեմոկրատիան իր տեղը զիջել է ուլտրալիբերալիզմին, որը անհայտ նպատակներ հետապնդող երևույթ է, և որի պատճառով էլ դուք թուլացել եք, քանի որ չափից դուրս թվացյալ իրավունքները մարդկանց մեջ սպանում են պասիոնարության վերջին մնացորդները։

Սառը պատերազմի պայմաններում հակամարտող կողմերի միջև համեմատաբար հավասարակշիռ վիճակում ազատություն, դեմոկրատիա, մարդկանց իրավունքներ և այլ հիմնարար բնույթի հասկացություններ ժամանակի ընթացքում ստանում են իրենց շատ թե քիչ հաստատուն մեկնաբանություններն ու իմաստները։

Սկսած ԽՍՀՄ-ի փլուզումից՝ աշխարհի ուժային միաբևեռությունից ու հակամարտ կողմերի միջև դրանց հետ կապված ավելի ու ավելի մեծացող գլոբալ անհավասարակշռությունից, կողմերի երկուստեք մասշտաբային սխալները ցույց են տալիս, որ միմյանց հզորությունները գնահատելու մեթոդաբանությունն ու դրա հետ կապված ուժի, իրավունքի, դեմոկրատիայի և ազատության նման հիմնարար բնույթի հասկացությունների մեկնաբանություններն ու իմաստները վերանայման կարիք ունեն։

Արևմուտքի բացարձակ դոմինանտության և գերակշիռ հզորության պայմաններում նման վերանայումների կարիքը չկար, բայց աշխարհաքաղաքական բնույթի ուժային փոփոխությունների պայմաններում հակամարտ կողմերի միջև դեպի հավասարակշռությունը եղած առկա տենդենցի պայմաններում դրանք դառնում են շատ կարևոր։

Մի հանգամանք, որը Արևմուտքին կստիպի հասկանալ, որ ուլտրալիբերալիզմից որոշակի նահանջը կարող է նպաստել իր հզորացմանը, իսկ Արևելքը կփորձի հասկանալ, որ միանձնյա կառավարումից որոշ չափով հրաժարվելը, այն գոնե մասամբ փոխարինելով ինստիտուցիոնալ կառավարմամբ, կարող է ավելի հզորացնել իրեն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5101

Մեկնաբանություններ

漏脙漏脣鈥犆偮ッ兟γ偮偮兟⒚⑩偓锟矫吢久兟ッ吢该偮/1352197527">Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Մնում է, որ քրիս­տո­նեա­կան ու­ղուց շեղ­ված­նե­րը հաս­կա­նան ա­յա­թո­լա Խա­մե­նեիի ու­ղեր­ձի ի­մաս­տը
Մնում է, որ քրիս­տո­նեա­կան ու­ղուց շեղ­ված­նե­րը հաս­կա­նան ա­յա­թո­լա Խա­մե­նեիի ու­ղեր­ձի ի­մաս­տը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Ընդդիմության դոնքիշոտյան կռիվը խոսափողահողմաղացների դեմ
Ընդդիմության դոնքիշոտյան կռիվը խոսափողահողմաղացների դեմ